Պարտադիր համընդհանուր հայտարարագրման հաջողված փորձերից Միացյալ Նահանգների պարագայում, հայտարարագրումն իրականացվում է պետական մարմինների կողմից: Միացյալ Նահանգները սեփական փորձից ելնելով է հասել նման հանգրվանի, քանի որ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրերի ինքնուրույն լրացման պարագայում առաջացնել են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալի է, որ պետության կողմից այդ գործառույթի իրականացումն էլ լրացուցիչ ծախս է ենթադրում:
Ինչ վերաբերում է հարցին, թե եկամուտների ո՞ր մասը կհարկվի, արդյո՞ք այդպիսով կավելանա հարկային բեռը, թե՝ ոչ, մասնավոր տրանսֆերտները, նվիրատվությունը, ժառանգությունը, հարկվո՞ղ եկամուտներ կլինեն, թե՝ ոչ: Այս և նմանօրինակ այլ բամաթիվ հարցադրումների պատասխաններ, դեռևս Կառավարությունն էլ չունի, քանի որ նախագիծը դեռ մշակման փուլում է: Բայց շատ կարևոր է, որ այս ամենը ևս հանգուցալուծվի հանրության համար մաքսիմալ ընկալելի տարբերակով, որը սոցիալական անարդարության որևէ բաղադրիչ չի պարունակի:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում.