Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն նախազգուշացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հեղինակությունը խաթարելու և թուլացնելու փորձեր չանել, NEWS.am-ի հաղորդմամբ հայտնում է Mehr-ը։
«Որպես ՄԶՉՊ-ի (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր - խմբ.) սկզբնական կողմերից մեկը՝ Իրանը կոչ է անում բոլորին զգուշանալ ԱԷՄԳ-ի վստահության հետագա խաթարումից:
Ոչ ոք չի կարող լռել թաքնված միջուկային զենք ստեղծելու Իսրայելի ծրագրի մասին, հետո հայտարարել անաչառություն մասին և խոսել Իրանի խաղաղ միջուկային գործունեության մասին»,- գրել է Խատիբզադեն Twitter-ում:
Լրատվական գործակալությունը նշում է, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նկատի է ունեցել Իսրայել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի կատարած այցը և վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հաջորդ շաբաթ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի նիստից առաջ։
Բացի այդ, նրա խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սերտորեն կհամագործակցի իր դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև ԱԷՄԳ-ի խորհրդի հետ՝ այս շաբաթվա Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունման հասնելու համար: