Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցում չի փոխվի առանց Անկարայի պահանջների կատարման։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մինչև մեր ակնկալիքները չարդարանան, մենք չենք փոխի մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում»,- ընդգծել է նա։