Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Եվրոպայում խուճապ է տիրում Ուկրաինայի հակամարտության պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այն ժամանակ, երբ մեր երկիրը 11 տարի հաջողությամբ հաղթահարում է Սիրիայից անօրինական միգրացիան, մենք Եվրոպայում խուճապ ենք տեսնում ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Մենք աղոթում ենք, որ աշխարհն որքան հնարավոր է շուտ դուրս գա այս կրիտիկական շրջանից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։