Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ Երևանում։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նիստը վարելու է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։