ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիան շրջապատող երկրների օդային տարածք։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան իտալական La7 հեռուստաալիքի «Not Arena» թոք-շոուի եթերում։
«Հիմա դուք խոսում եք կապուղիներ բացելու մասին, կօգտագործենք [կապի] հնարավորությունները, բայց ընդամենը մեկ ժամ առաջ Սերբիան շրջապատող երկրները փակեցին օդային ալիքը Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, որը պետք է ուղևորվեր Սերբիա։
Ռուսական պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը։ Սա հաղորդակցության հերթական փակ ալիքն է», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ հաղորդակցության ընդհատման նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանի Դաշնությունն է, այլ Արևմուտքը։