ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների որոշումը՝ չթողնել իր ինքնաթիռը Սերբիա այցելելի։
Լավրովը ցինիզմ է անվանել Սերբիային գործընկերներին ընտրելու հնարավորությունից զրկելու Արևմուտքի դիրքորոշումը։
«Այժմ այս սկզբունքը [գործընկերներ ընտրելու ազատության], որն Արևմուտքը դրել է առաջնագծում, ոտնահարվել է հենց Արևմուտքի կողմից։ Սերբիան, Արևմուտքի տեսանկյունից, չպետք է գործընկերների ընտրության, ընտրության ազատություն ունենա»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների որոշումը՝ չթողնել իր ինքնաթիռը Սերբիա այցելելու համար, Բելգրադին զրկում է արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման դիրքորոշումը «ցինիկ» է, բայց այլևս զարմանալի չէ։
«Ընդհանուր առմամբ, ինքնիշխան պետությունը զրկված է արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, Սերբիայի միջազգային գործունեությունը գոնե այս պահին արգելափակված է ռուսական ուղղությամբ»,- ասել է Լավրովը։