Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում հաջորդ տարվա հունիսին նշանակված նախագահական ընտրություններում:
Ըստ Cumhuriyet թերթի աղբյուրների՝ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին կարող է հայտարարել հուլիսի 3-ին, երբ կհանդիպեն «վեցյակի դաշինքի» առաջնորդները: