Հայաստանը Եվրոպական միության հետ մշտապես օրակարգում է պահում վիզաների դյուրացված ռեժիմին անցնելու հարցը: Ինչպես հայտնում է Արմենպրես-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց, որ սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարցն առաջ քաշելու համար: «Եվրոպական կողմը հավաստիացրել է, որ Եվրոպական հանձնաժողովն իր կողմից կարծես պատրաստակամ է և հարցը գտնվում է անդամ երկրների տիրույթում : Մի շարք անդամ-պետություններում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ և հարցը նպատակահարմար չէր բարձրացնել այդ ընթացքում»,-ասաց նա: