Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ «Ազովստալ»-ից հեռացած ուկրաինացի զինծառայողների թիվը կարող է գերազանցել 2500-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը նաև նշել է, որ Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններում «Ազովստալ»-ից կարող է լինել ավելի քան 2500 բանտարկյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ հանրապետության տարածքում ավելի քան 5000 ուկրաինացի ռազմագերի է պահվում, այդ թվում՝ 2439 զինծառայող, ովքեր լքել են «Ազովստալ»-ը։