Ղազախստանի ապրանքարտադրողների՝ Ադրբեջանում առևտրատնտեսական առաքելության շրջանակներում, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր երկու երկրների տարբեր կառույցների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Ինչպես հայտնում է APA-Economics-ը, համագործակցության մասին առաջին ստորագրված փաստաթուղթը հուշագիր է եղել ազախական «Kaztrade» բաժնետիրական ընկերության և Գյանջայի գործարարների հասարակական միավորման միջև։
Այնուհետև ստորագրվել են պայմանագրեր համապատասխան կառույցների միջև, ինչպես նաև պայմանագրեր մետաղագլոցման, բուսայուղի, աղի և ներկանյութերի մատակարարման մասին։
Երկու երկրների ստանդարտացման մարմինների միջեւ ստորագրվել են նաեւ համագործակցության պայմանագրեր։