Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ՝ ՆԱՏՕ մտնելու դեպքում։ Այս մասին երեքշաբթի օրը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Կամի Գրանը։
«Յուրաքանչյուր պետություն ունի միջուկային ոլորտում զենք ընդունելու կամ չընդունելու ազատություն: Խոսքը սահմանափակումների մասին չէ»,- ասաց նա՝ պատասխանելով հեռուստահաղորդման հաղորդավարի այն հարցին, թե Ռուսաստանին երաշխիքներ տրվելու են՝ հաշվի առնելով. հնարավոր ապագա միջուկային զենքի տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Գրանի խոսքով՝ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր որոշում է «ինքնիշխանաբար»։
Այն հարցին, թե ՆԱՏՕ-ն սպասում է արդյոք Ռուսաստանի կողմից «ռազմական գործողություն» կամ «ուժի ցուցադրում» ի պատասխան դաշինքին Ֆինլանդիայի և Շվադիայի անդամակցության, Գրանը պատասխանել է. «Ռուսաստանցիներն իրենք են հայտարարել, որ դա անհրաժեշտ չէ, և ես կարծում եմ, որ դա արդարացված կլինի»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ըստ որում պնդել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից խոսքը վերաբերում է «խաղաղ պետությունների պաշտպանական դիրքորոշմանը, որոնք առճակատման չեն ձգտում Ռուսաստանի հետ»:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Կիևի հարաբերությունների թեմային՝ Գրանը նշել է, որ Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցը այս պահին «օրակարգում չկա»։