Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի «անկախության տարիներից ի վեր ամենադժվար ձմեռվա միջով», հետևաբար, անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել գազի և ածխի արտահանումը։
«Պատերազմի պատճառով սա անկախության տարիներից ի վեր իսկապես ամենադժվար ձմեռն է լինելու <...>։ Այս ընթացքում մենք մեր գազն ու ածուխը չենք վաճառելու արտասահմանում։ Ամբողջ ներքին արտադրությունը կուղղվի մեր քաղաքացիների ներքին կարիքներին»,- ասել է Զելենսկին երեքշաբթի իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: