Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2022 թվականին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023-ին՝ 4.6 տոկոս:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է Համաշխարհայինբանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:
Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (#GEP) հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը 2022 թվականին կնվազի մոտ 3%-ով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքները: