Իրանը ՄԱԳԱՏԷ-ի երկու տեսախցիկներ Է անջատել իր միջուկային օբյեկտներից մեկում. ԶԼՄ
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունն անջատել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկման երկու տեսախցիկներ իր միջուկային օբյեկտներից մեկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 8-ին այդ մասին հայտնել Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Թե որ օբյեկտի մասին Է խոսքը, չի ճշտվում: Ըստ որում նշվում Է, որ Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ավելի քան 80 տոկոսը կշարունակի գոցրծել նախկին ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: