ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում փոխվարչապետը մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի նիստերին: