Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, փոխանցում է aysor.am-ը։
Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։
Պապիկյանը խնդրեց հավանություն տալ օրենսդրական նախաձեռնությանն ու համարել այն անհետաձգելի։
«Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես Զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով», - ասաց վարչապետը։
«Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը», - ասաց նախարարը։