ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարին կրկնակի հոբելյանական է՝ մենք նշում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության կազմակերպության ստեղծման 20-ամյակը: Այս հոբելյանական տարում, հատկապես Կովիդից հետո, շատ հաճելի է նշել, որ նորից վերականգնվում է այն դինամիկան, որն ունեինք ավանդաբար։ Ինչպես արդեն ասացինք, շատ լավ առիթ է վերլուծելու մեր անցած ճանապարհը և կարևորելու այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք և խոսելու թերությունների մասին»,- ասել է Փաշինյանը։