Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը պետք է կախված լինի ոչ թե քանակից, այլ որակից։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է [ՀԱՊԿ] քանակական կազմին, ապա կա քանակ, կա որակ՝ թե՛ այս կամ այն ռազմաքաղաքական միավորման մաս կազմող պետությունների, թե՛ պաշտպանական կարողությունների առումով, որոնք կան»,- ասել է նա: