Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքի ստեղծման հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, և մենք գիտենք, որ գյուղատնտեսական ապրանքները մեծ մասամբ գալիս են այդ երկրներից։ Այս փուլում մենք սրա հետ կապված խնդիրներ չունենք, մեր պահեստներում ունենք 5 միլիոն տոննա ցորեն, բայց կցանկանայինք ավելացնել այդ ծավալները։
Մենք կմասնակցենք աշխատանքներին (գյուղմթերքների ուղարկման համար անվտանգ միջանցք ստեղծելու համար ՏԱՍՍ-ի խմբ.) ոչ միայն մեր, այլև երրորդ երկրների համար։ Բանակցությունները շարունակվում են, առաջիկա շաբաթվա ընթացքում մենք Զելենսկիի և Պուտինի հետ կքննարկենք, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»,- ասել է Էրդողանը: