Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, դրանք կանցկացվեն ժամանակին, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կպայքարի նախագահի պաշտոնի համար ընտրություններում, որոնք, ըստ նրա, կանցկացվեն հաջորդ տարվա հունիսի կեսերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նոյեմբերին ընտրություններ չկան, ընտրությունները հաջորդ տարի հունիսին են»,- ասել է Էրդողանը Վանի երիտասարդության ներկայացուցիչների հետ զրույցում։
Նշենք, որ Թուրքիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին։