Տնտեսությունում խնդիրների դեմ Չ՛պայքարի գնդակն իրար ուղղությամբ գլորելով…
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը Ֆեյսբուքի էջում գրում է.
«Քերոբյանն ասում է, որ ԿԲ-ն իր լայն գործիքակազմով կարող է հավասարակշռել արտարժույթի փոխարժեքը, և որ դրամավարկային քաղաքականությունը պետք է օժանդակի ՏՏ ոլորտին և արտահանմանը:
Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա և որ ինտերվենցիաներն է՛լ ավելի կսրեն գնաճի խնդիրը:
Քերոբյանը նշում է, որ հասկանում է ԿԲ-ի մտահոգությունները գնաճի հետ կապված, բայց էդ ամեն ինչը պետք է արվի այնպես, որ տնտեսության կարևոր ճյուղերին որևիցէ վտանգ չսպառնա:
ԿԲ նախագան ասնում է, որ լուծումը Կառավարության կողմից սեկտորալ քաղաքականության իրականացումն է, այսինքն նման իրավիճակներում օժանդակություն պետք է տրվի կոնկրետ տուժող ոլորտներին: Իսկ օժանդակության աղբյուրն ըստ ԿԲ-ի գնաճից ենթադրվող հավելյալ հարկային եկամուտներն են:
Ավելի վաղ, ԿԲ-ի կողմից պարբերաբար մեսիջներ էին հղվում Կառավարության կողմից կապիտալ ծախսերի որակյալ իրականացման անհրաժեշտության մասին:
Արձանագրենք, որ
Էկոնոմիկայի նախարարությունում և ԿԲ-ում ստեղծված իրավիճակի դեմ պայքարի անարդյունավետությունը տեսնում են մեկը մյուսի գործողությունների կամ դրանց բացակայության մեջ, ինչի արդյունքում իրականում գործ ունենք Չ՛պայքարի հետ:
Փաստացի իրավիճակի իրական հատվածում հանգուցալուծում չունենք և դժվար է այս պայմաններում ֆունդամենտալ լուծումներ ակնկալելը:
Գնաճը մայիսին կազմել է 9 %, ԿԲ կանխատեսմամբ առաջիկա ամիսներին այսպիսի իրավիճակը կպահպանվի: Փաստորեն, փոխվել է նաև տարեվերջին նպատակային շեմին մոտ գնաճ ունենալու ԿԲ կանխատեսումը: Ըստ նոր գնահատականի, եթե արտասովոր զարգացում տեղի չունենա, տարեվերջին կունենանք այս պահի գնաճից ցածր գնաճ:
Դե իսկ ԿԲ նախագահի՝ «գնաճն իր հետ բերում է հարկային հավելյալ եկամուտներ» արտահայտությունը բոլոր նրանց համար, ովքեր փորձում են հարկային «ռեկորդային» եկամուտները մատուցել իբրև տնտեսական քաղաքականության արդյունք»: