Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հաստատել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի մտադրությունը երկրորդ անգամ առաջադրվել 2024 թվականի ընտրություններում:
«Այն, ինչ ես կարող եմ ասել, այն է, որ նախագահը բազմիցս ասել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին…», - ասել է Ժան-Պիերը CNN-ի եթերում:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերքել է New York Times-ի ավելի վաղ հրապարակված այն պնդումները, որ 79-ամյա գործող նախագահի տարիքը խնդիր է երկրորդ ժամկետի համար: Ժան Պիերը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը չի կենտրոնանում այս խնդրի վրա, իսկ նախագահը կենտրոնացած է ԱՄՆ բնակիչների համար աշխատելու և նրանց կյանքը բարելավելու վրա։