Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով բանակցությունների բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը Ղազախստանի մայրաքաղաքում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը բանակցություններին, որոնք կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաքում հունիսի 15-16-ը։ Դրանց կմասնակցեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև սիրիական կառավարությունն ու սիրիական զինված ընդդիմությունը»,- ասել է Սմեդյարովը։
Միջոցառման մեկնարկից մեկ օր առաջ երաշխավոր երկրների ներկայացուցիչները մտադիր են փորձագիտական մակարդակով երկկողմ և եռակողմ խորհրդակցություններ անցկացնել։ Հունիսի 16-ին նախատեսված է լիագումար նիստ բոլոր կողմերի մասնակցությամբ։