Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) լիագումար նիստում իր ելույթում կգնահատի իրավիճակը համաշխարհային քաղաքականության և տնտեսության համատեքստում՝ ներառյալ պատժամիջոցները, առևտրային պատերազմները, անբարեխիղճ մրցակցությունը, միաժամանակ, նախագահի ելույթի զգալի մասը հատկացվելու է Ռուսաստանի տնտեսական զարգացման հետագա ուղղությանը։Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է նախագահի ելույթին, ապա այն այժմ պատրաստվում է»,- ասել է Ուշակովը։
Ուշակովը հավելել է, որ «նախագահը կկիսի իր գնահատականը բազմաբևեռ տնտեսական մոդելի ձևավորման վերաբերյալ և կգնահատի հնարավորություններն ու հեռանկարները, որոնք բացում է այս գործընթացը ողջ համաշխարհային շուկայի մասնակիցների համար»։