Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ նոր բանակցությունների անհրաժեշտություն կա՝ պատասխանելով այս շաբաթ Կիև իր այցի հնարավորության մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ Ուկրաինայի հետ նոր քննարկման անհրաժեշտություն կա»,- ասել է Մակրոնը Ռումինիա կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ ԵՄ-ի շեմին աննախադեպ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, մասնավորապես, անհրաժեշտ է քննարկել Ուկրաինային աջակցելու միջոցառումների շարունակման հարցերը, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի հետ կապված իրավիճակը։