Մենք ընտանիքում հիմնականում որպես հայ ենք մեծացել, մեր առաջին, մայրենի լեզուն հայերենն է։ Այս մասին հունիսի 15-ին Երևանում կ «Գիտության ե բիզնեսի օրեր» համաժողովի ժամանակ ասաց Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, հայտնում է NEWS.am-ը։
«Իմ կյանքի պատանեկության տարիները պտտվում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության շուրջ, որը, ինչպես հայկական մյուս կազմակերպությունները, նշանակալից դեր խաղաց իմ կյանքում»,- ասաց նա։
Ծնողներս շատ կարևոր դեր են խաղացել իմ կյանքում, նրանք ցանկանում էին լավ կրթություն տալ ինձ և պնդում էին, որ դրան լուրջ վերաբերմունք ցուցաբերվի։ Սկզբում ես այնքան էլ մոտիվացված չէի սովորելու հարցում, և ծնողներս ինձ շատ օգնեցին»,- հավելեց գիտնականը։
Նա ընդգծեց, որ շատ կարևոր է նաև արտադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը։ «Ալեք Մանուկյանի անվան ակումբում մենք զբաղվում էինք տարբեր սպորտաձևերով, մշակութային միջոցառումներ էինք անցկացնում»,- եզրափակեց Պատապուտյանը։
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհվել է 2021 թ.՝ հպման ընկալիչների հայտնաբերման համար։