Հինգշաբթի առավոտյան երեք եվրոպացի առաջնորդներ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այցով ժամանել են Կիև: Նրանք Ուկրաինայի մայրաքաղաք են մեկնել գնացքով։
Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
«Մենք հանդիպում կունենանք նախագահ Զելենսկու հետ ռազմական գործողությունների վայր հասնելուն պես, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ», - ասել է Մակրոնը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի եթերում։
Ղեկավարների գրասենյակները չեն հայտարարել այցի մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։