Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը քննարկել են օրակարգային արդիական հարցեր՝ շեշտը դնելով տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության վրա։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Հատուկ ուշադրության է արժանացել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով նավերի անվտանգ դուրսբերմանը, ինչպես նաև թուրքական ռազմաօդային ուժերի A400M երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռների անվտանգ վերադարձի ապահովմանը, որոնք տեղակայված են Կիևում պատերազմի սկզբից: