Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է անցկացրել Բելառուսի հետ սահմանին «առկա սպառնալիքի հետ կապված» և հանձնարարել է ստուգել ուկրաինական զորքերի մարտունակությունն այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է բելառուսական ուղղությանը: Ուզում եմ տեղեկացնել, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդից բացի գործում է նաև Գերագույն հրամանատարի շտաբը։ Երեկ շտաբի նիստ է եղել, մենք դրանք հրապարակային չենք անցկացնում, տեղեկություն չենք տալիս, թե երբ են դրանք տեղի ունենում»,- ասել է Դանիլովը։
«Նախագահը երեկ հավաքել է անձնակազմին, և քննարկվել է հենց այս հարցը՝ Բելառուսի հարցը։ Մեր բոլոր մարմինները, որոնք զբաղվում են դրանով, գնահատական են տվել՝ ինչ է կատարվում, ինչ վիճակում է այսօր բելառուսական ԶՈՒ-ն, Ռուսաստանի Դաշնության քանի զինվորական կա, ինչ ծրագրեր կան: Արդյունքում կա հանձնարարական՝ այժմ ստուգումներ է իրականացվելու չորս շրջաններում (Ուկրաինայի մարզերում)»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: