Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԴԺՀ-ի ճանաչման ընթացակարգի պաշտոնական մեկնարկի մասին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տեղի է ունեցել հանրապետության արտաքին գործերի նախարար Նատալյա Նիկոնորովայի գլխավորած մեր պատվիրակության արդյունավետ այցը Դամասկոս»,- գրել է Պուշիլինը Telegram-ի իր ալիքում։
«Հանդիպման ժամանակ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը հայտարարեց հանրապետության ճանաչման ընթացակարգի պաշտոնական մեկնարկի մասին: Մեր կողմից մենք պատրաստ ենք լիարժեք հարաբերությունների բոլոր ոլորտներում»,- հավելել է ԴԺՀ-ի ղեկավարը։