ԱՆԻՖ-ը (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում` ստանալով Abu Dhabi Global Market-ի կոմերցիոն սերտիֆիկատ։ Այս մասին տեղեկատվությունը տարածվել է ԱՆԻՖ-ի ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես ասվում է.
«ԱՆԻՖ-ը ուրախ է տեղեկացնել, որ ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում, ստանալով Abu Dhabi Global Market-ի կոմերցիոն սերտիֆիկատ։ ԱՄԷ ընկերությունների հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իրականացվում է երկու խոշոր ներդրումային ծրագիր։ Այս քայլի շնորհիվ, վստահ ենք, բացվում են նոր մասշտաբային ծրագրերի նոր հնարավորություններ»- ասված է հաղորդագրութան մեջ::