Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանին կարող է տրվել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն մի շարք պայմանների կատարման դեպքում։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»-ը:
«Երկիրը պետք է քաղաքականապես համախմբվի և բարեփոխումներ իրականացնի քաղաքացիական հասարակության ոլորտում։ Ելնելով դրանից՝ մենք Վրաստանին հանձնարարական ենք տալիս եվրոպական հեռանկարի վերաբերյալ և կտեսնենք, թե ինչպես կիրագործվեն այդ հանձնարարականները, որպեսզի կրկին քննարկենք Վրաստանին կարգավիճակ տրամադրելու հարցը»,- ասել է նա։