Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով է հանդիպել աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
«Նշվում է, որ հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու պատճառը Վենեսուելայի պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքն էր»,- գրում են ԶԼՄ-ները: