Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ Ուկրաինան հուլիսի 1-ից մուտքի վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում ես նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Նրա խոսքով, այսօր կառավարությունը պետք է ընդունի այդ կարևոր որոշումը՝ «Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի և Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև որոշակի միջազգային պայմանագրեր դադարեցման մասին» որոշումը:
Նա նշել է, որ նախատեսված որոշման համաձայն՝ Ուկրաինայում ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը կսկսի գործել այս տարվա հուլիսի 1-ից։
Զելենսկին որոշումը «կարևոր» է անվանել և նշել, որ այն պետք է ընդունվի այսօր՝ հունիսի 17-ին։