Երեւանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հունիսի 18-ին, ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, գրում է NEWS.am-ը:
Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօրվա հանրահավաքին բացառապես խոսելու են, թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում, բոլոր ուղղություններով ներկայացնելու են իրենց պատկերացումները: