ԱՄՆ-ն զենք մատակարարելով Ուկրաինային չի կարողանա Ռուսաստանին զրկել միջազգային հարցերում սեփական ձայնի իրավունքից և ստիպել նրան կատարել Վաշինգտոնի հորինած կանոնները։ Այս մասին կիրակի օրը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչի է փորձում հասնել ԱՄՆ-ը՝ Ուկրաինա զենքի հավելյալ խմբաքանակ ուղարկելով, նախարարը նշել է, որ այդ նպատակները վաղուց են հայտարարվել Վաշինգտոնում։ «Փորձում են հասնել նրան, ինչ վաղուց էին հայտարարել, որ Ռուսաստանը պետք է իմանա իր տեղը, Ռուսաստանը միջազգային հարցերում սեփական ձայնի իրավունք չունի, Ռուսաստանը պետք է ենթարկվի ԱՄՆ-ի հորինած կանոններին։ Այսքանը, կարծում եմ, նրանց համար միանգամայն պարզ է, որ դա նրանց չի հաջողվի»,- ընդգծել է Լավրովը։