Նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկներ կներկայացվեն ընտրելու երկիր, որը կներկայացնի Ուկրաինայի շահերը Ռուսաստանի Դաշնությունում՝ վիզաների հարցերը լուծելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարար Օլեգ Նեմչինովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախ, մենք ունենք պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության վիզաների կենտրոնների հետ, ինչի մասին կառավարության նիստում մեզ հայտնեց փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։ Երկրորդ՝ առաջարկներ կներկայացվեն Ուկրաինայի նախագահին՝ ընտրելու երկիր, որը ժամանակավորապես կներկայացնի Ուկրաինայի շահերը Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Օլեգ Նեմչինովը:
Ըստ Նեմչինովի, դրանից հետո որոշում կկայացվի, և «ԱԳՆ-ն հավելյալ կտեղեկացնի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վիզայի ստացման եղանակի և դրա արժեքի մասին»։