Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից գրքերի և հրատարակչական ապրանքների ներմուծման և տարածման արգելքին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Խորհրդարանն արգելել է գրքերի և հրատարակչական այլ ապրանքների ներմուծումն ու տարածումը Ռուսաստանի Դաշնությունից», Բելառուսից, ինչպես նաև Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքներից»,- գրել է նա։
Ժելեզնյակի խոսքով՝ պատգամավորները նույնպես պաշտպանել են հասարակական վայրերում և ուկրաինական լրատվամիջոցներում ռուսական երաժշտության արգելքը։