Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ-ին կոչ է արել արդիականացնել որոշումների կայացման մեխանիզմները, այդ թվում՝ հետագա ընդլայնման նպատակով: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը պետք է պատրաստվի ընդլայնմանը, դրա համար պետք է արդիականացնի իր կառույցներն ու որոշումների կայացման գործընթացները։ Միշտ չէ, որ հնարավոր կլինի միաձայն որոշումներ կայացնել այսօր լուծում պահանջող հարցերի շուրջ։ Եվ դա մենք պետք է քննարկենք ԵՄ գագաթնաժողովում բազմաթիվ այլ թեմաների հետ միասին»,- ասել է Շոլցը:
Կանցլերը նաև նշել է, որ անհրաժեշտ է ԵՄ-ին միանալու համար «կոնկրետ» գործողություններ առաջարկել այն երկրներին որոնք 20 տարի առաջ թեկնածու են դարձել։ «Հակառակ դեպքում տպավորություն կստեղծվի, որ այս կարգավիճակը ոչ մի բանի չի հանգեցնում»,- ասաց նա։