Ղազախստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը եւ Էբրահիմ Ռաիսին գործարկել են Իրանի տարածքով Թուրքիա մեկնող առաջին բեռնատար գնացքը, հայտնում է ORDA լրատվականը, փոխանցում է News.am-ը:
Գնացքը գործարկվել է առցանց եւ մեկնարկային կետը եղել է Պավլոդարը, որից մի քանի օր անց գնացքը հասել է Թեհրան:
Երթուղու երկարությունը 6336 կիլոմետր է եւ ճանապարը տեւում է 12 օր: Այս երթուղու գործարկումը կնպաստի այլընտրանքային երթուղիների դիվերսիֆիկացմանը եւ Ղազախստանի տարածքով բեռնարկղային փոխադրումների ավելացմանը։