Չեչնիայի ստորաբաժանումները և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ուժերը ավարտում են Մետելկինո գյուղի մաքրման վերջնական փուլը, որը հարակից է Սևերոդոնեցկ քաղաքին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
««Ախմատի հատուկ նշանակության ստորաբաժանումները ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի երկրորդ կորպուսի հետ միասին ավարտում են Մետելկինո գյուղը թշնամուց մաքրելու վերջին փուլը։ Ուկրաինացի զինվորականների մեծ մասը կամովին վայր է դրել զենքերը, իսկ նրանք, ովքեր փորձում են դիմադրել, ոչնչացվում են տեղում»,- գրել է Կադիրովը։
Նրա խոսքով՝ բնակավայրը ռազմավարական մեծ նշանակություն ուներ Ուկրաինայի զինված ուժերի համար։ «Այստեղից ուկրաինացի նացիստները հնարավորություն ունեցան ներխուժել Սևերոդոնեցկ և շեղել ռուսական զորքերի ուժերին «Ազոտ»-ի գործարանից»,- գրել է Կադիրովը: