Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարծում է, իշխող «Միասին» դաշինքի՝ «Ազգային ժողովում» (խորհրդարանի ստորին պալատ) մեծամասնության կազմելու կորուստը սպառնալիք է երկրի համար: Նրա կոչը կիրակի հեռարձակվել է Ֆրանսիայի կառավարության մամուլի ծառայության կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա չլսված բան է: Հինգերորդ հանրապետության Ազգային ժողովի պատմության մեջ երբևէ նման կոնֆիգուրացիա չի եղել։ Այս իրավիճակը վտանգ է ներկայացնում մեր երկրի համար այն մարտահրավերների ֆոնին, որոնց մենք կբախվենք թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում։ Բայց մենք պետք է հարգենք այս ընտրությունը և ընդունենք դրա հետևանքները»,- ասել է նա։
Բորնի խոսքով՝ հունիսի 20-ից նախարարների կաբինետը կսկսի «ակտիվ մեծամասնություն» կազմել՝ բարեփոխումներ իրականացնելու համար։ Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է Ազգային ժողովում փոխզիջումների գնալ ընդդիմության հետ, ասել է Բորնը։