Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Թայիփ Էրդողանը և Իցհակ Հերցոգը պայմանավորվել են պահպանել երկխոսությունը երկու երկրների միջև՝ ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի և Իսրայելի նախագահները պայմանավորվել են պահպանել երկխոսությունը երկու երկրների միջև տարածաշրջանային խնդիրների, անվտանգային հարցերի՝ ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության։»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերի համար: