ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները

17:15     20 հունիսի, 2022

ԵՄ խորհուրդը 12 ամսով երկարաձգել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները, որոնք ի սկզբանե սահմանվել էին 2014 թվականի հունիսին՝ որպես թերակղզու մուտքը Ռուսաստան չճանաչելու միության ռազմավարության մաս։ Համապատասխամ հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեկ տարով երկարաձգել Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները»,- ասվում է փաստաթղթում։

«ԵՄ-ն չի ճանաչում և դատապարտում է Ղրիմի անօրինական միացումը [Ռուսաստանին համապետական ​​հանրաքվեից հետո]՝ այն համարելով որպես միջազգային նորմերի լուրջ խախտում»,- ասվում է տեքստում։


© armedia.am