Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո, Ուկրաինայից հեռացել է ավելի քան 5 միլիոն քաղաքացի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին։
«Այս ընթացքում ավելի քան 5 միլիոն ուկրաինացի ստիպված է եղել լքել իրենց տները և մեկնել արտերկիր։ Հիմնականում ես չեմ ուզում նրանց փախստական անվանել։ Ես հավատում եմ, որ նրանք տուն կվերադառնան»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում, փոխանցում է mk.ru-ն:
Ուկրաինայի ղեկավարը կարծում է, որ երկրից հեռացած բնակիչները խաղաղության հաստատումից անմիջապես հետո կկարողանան վերադառնալ։