Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գնել ռուսական սնունդ և պարարտանյութ, կարող է դա անել ազատորեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն «լիովին աջակցում է ՄԱԿ-ի ջանքերին»՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև խորհրդակցությունների շրջանակում՝ Ուկրաինայից ծովով հացահատիկի արտահանումն արգելափակելու համար։
«Ես հույսս դրել եմ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների արդյունքի վրա»,- ասել է նա։
Բորելը ևս մեկ անգամ ընդգծել է նաև Բրյուսելի դիրքորոշումն առ այն, որ աշխարհում աճող պարենային ճգնաժամը «կապված չէ ԵՄ կողմից սահմանվող պատժամիջոցների հետ»։
«Մեր պատժամիջոցները չեն տարածվում պարարտանյութերի և սննդի վրա, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դրանք գնել, կարող են դա անել միանգամայն ազատ»,- ասել է Բորելը։