ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրներին առաջարկել է արագացնել անցումը ֆինանսական կարգավորման սեփական միջազգային մեխանիզմներին և ընդլայնել արտաքին առևտրային կորպորացիայում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան։
«Առաջարկում ենք արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին, ընդլայնել արտաքին առևտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման գործելակերպը մեր և այն երկրների միջև, որոնք որպես հուսալի գործընկերներ են ներկայացել»,- ասել է Միշուստինը երեքշաբթի Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
ՌԴ վարչապետը նաև հայտարարել է գերակա բարձրտեխնոլոգիական ճյուղերում ներմուծման նվաեցման ոլորտում կոոպերացիան խորացնելու անհրաժեշտության մասին։
«Մենք պետք է նվազեցնենք կախվածությունը արտասահմանյան մատակարարումներից, սկսենք մեր համատեղ նորարարական նախագծերը՝ զարգացնելու և արտադրելու պահանջարկ ունեցող ապրանքներ», - ընդգծել է Միշուստինը։