ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ այն, թե ինչպես Է երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործում Ուկրաինայի հակամարտության հետ կապված իրադրության պայմաններում, կարող Է ավարտվել համաշխարհային պատերազմով:
«Մեր երկիրը մեծ խնդիրներ ունի: Եվ մենք լուրջ վտանգի տակ ենք այն ամենի պատճառով, ինչ կատարվում է Ուկրաինայում և Ռուսաստանի հետ: Նրանց (ԱՄՆ վարչակազմի-խմբ.) գործելակերպը կարող է ավարտվել համաշխարհային պատերազմով: Այն ինչ նրանք անում ենք անմտություն է»- Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Բայդենը համապատասխանում Է ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնին Թրամփն ասել է, որ «իրավիճակը երկրում տապալվում է»՝ ի թիվս այլ բաների, հիշեցնելով Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման և գնաճի աճի հետ կապված իրավիճակը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր իրավահաջորդ և քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի «թուլությունն ու անկարողությունը» հնարավոր դարձրեց Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինայում, և որ իր վարչակազմի օրոք «դա, իհարկե, տեղի չէր ունենա»։