Քաղաքական փակուղու ֆոնին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել են Կնեսեթը ցրելու որոշման մասին՝ փաստացի սկսելով նոր նախընտրական քարոզարշավը:
Երեքուկես տարվա ընթացքում հինգերորդ խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հոկտեմբերի վերջին։ Ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության։ Մինչ ընտրությունները կառավարությունը կգլխավորի Յաիր Լապիդը, ով վերջին ամիսներին դարձել է Մոսկվայի համար ամենաքիչ ընդունելի իսրայելցի քաղաքական գործիչը։
«Մենք ամեն ինչ արել ենք իշխանությունը փրկելու համար, ամեն քար շուռ ենք տվել. Խորհրդարանը ցրելու որոշումը ճիշտ է Իսրայելի համար. Լապիդը կղեկավարի նախարարների կաբինետը սահմանված ընթացակարգերի համաձայն»,- երկուշաբթի երեկոյան ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։ Նա խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի իր հետնորդը հաջողություն ունենա։ Իր հերթին Յաիր Լապիդը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող վարչապետին «երկրի շահերը անձնական շահերից վեր դասելու համար»։ Կնեսեթը ցրելու մասին օրինագիծը կարող է քվեարկության դրվել արդեն հաջորդ երկուշաբթի։
Նաֆթալի Բենեթը պատմության մեջ կմնա որպես Իսրայելի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը: